ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

«Միակ գործող հաստատությունը եկեղեցին է»

«Միակ գործող հաստատությունը եկեղեցին է»
15.05.2013 | 17:51

Համացանցի միջոցով հանրությունն ականատես եղավ, թե Հայաստանում այսօր ինչ հարաբերությունների մեջ են աշխարհիկ և հոգևոր իշխանությունները, ինչ հարաբերություններ են կառուցվել հասարակության և իշխանության միջև, ինչպես է ընկալվում բարերարությունը, ինչը կարող է միավորել «Ռուբիկոնը հատած» քաղաքական տարբեր ճամբարներին, ինչպես կարող է օլիգարխը համատեղել եկեղեցու և ժամանցային համալիրի բացման արարողությունները...

Սրանք հարցեր են, որոնք պատմական, ազգագրական, մշակութաբանական, սոցիոլոգիական առանձին ուսումնասիրության նյութ են, և համապատասխան մասնագետները պետք է բարեխիղճ քննության ենթարկեն այս ամենը: Ապագայի համար:
Ի՞նչ հետևություններ է արել համացանցում սփռված կադրերից և տարածված տեղեկատվությունից Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանը:
«Եթե միայն եկեղեցին կարող է իր շուրջը համախմբել ողջ քաղաքական վերնախավին՝ անկախ քաղաքական հայացքներից ու ճամբարներից, ապա դա նշանակում է, որ Հայաստանում գործող միակ հաստատությունը եկեղեցին է: Շատ հետաքրքիր է այն անջրպետը, որը երևում է մի կողմից վերնախավի, մյուս կողմից՝ հավատացյալ ժողովրդի՝ հասարակության միջև:
Համացանցում կային լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես են արգելաժապավենով բաժանել բարիքներով սեղանները հավատացյալ ժողովրդից: Եվ դա ոչ միայն սեղանից էր բաժանում հասարակությանը, այլև՝ վերնախավից: Դա նշանակում է, որ եկեղեցին մեր ժամանակակից մշակույթում մի կառույց է, որը կատարում է այսպիսի դեր՝ մի կողմում հասարակ ժողովուրդն է, մյուս կողմում՝ վերնախավը: Իսկ դրա պատճառներից մեկն էլ այն է, որ իշխող մշակութային արժեքները եկեղեցու շուրջ են կառուցվում»,- կարծում է Նազարեթ Կարոյանը:
Նազարեթ Կարոյանի դիտարկմամբ՝ իշխող վերնախավը ժողովրդի նկատմամբ իր «ողորմածությունը» ցույց տվեց նրանով, որ մինչև արարողության ավարտը մնացողները կարող են օգտվել սեղաններից:
«Իսկ հասարակական, քաղաքական կյանքի տեսանկյունից այդ վարքագիծը հանգեցնում է այն համոզման, որ հնարավոր չէ ոչինչ փոխել, եթե չվիճարկենք ցանկացած հաստատություն: Չվիճարկենք ոչ միայն խոսքով, այլև՝ մեր ամենօրյա գործունեությամբ»,- մեր զրույցի ժամանակ նշեց արվեստի քննադատը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ